whatsapp viber +37493 19 92 99, +37498 22 77 22

ԳԱՌՆԻ

ԳԱՌՆԻ

Հայաստանի ամենահին ու յուրահատուկ տեսարժան վայրերից մեկն է մ.թ. I դարի Գառնիի հեթանոսական տաճարը,

որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի համանուն գյուղում և կառուցվել է Տրդատ I թագավորի (66—88 թթ) կողմից: Տաճարը նվիրված է Արևի աստված Միտթրային/Միհրին: Այդ են վկայում տաճարի խճանկարների վրա հայտնաբերված հուներեն լեզվով գրառումները: Տաճարը կառուցված է բազալտի հարթատաշ ապարաքարերից, դրսի կողմից շրջապատված է սյուներով: Ճարտար փորագրությունը բազալտի վրա վկայում է հայ շինարարների վարպետության մասին:

Երկար տարիների ընթացքում Գառնին եղել է թագավորների պաշտոնական ամառային նստավայր: Հետագայում տաճարը կանգուն մնաց, չնայած նույնիսկ Հայաստանում 301 թվականին քրիստոնեություն ընդունելուն: 1679 թ. ուժեղ երկրաշարժի արդյունքում տաճարը գրեթե ամբողջովին փլուզվեց, այն վերականգնեցին 1966-1976 թթ.: Այսօր այստեղ կարելի է տեսնել ամրոցի և հելլենիստական խճանկարով թագավորական պալատի մնացորդները, ինչպես նաև III դարի բաղնիքի մնացորդները:

Էքսկուրսիան դեպի Գառնիի հեթանոսական տաճարը դեռ երկար կմնա որպես ամենավառ ու չմոռացվող տպավորություններից ամբողջ ուղևորության ընթացքում:

որոնում

Տեսարժան վայրեր

ՕՇԱԿԱՆ
ՕՇԱԿԱՆ

Հայաստանի տարածքով տուրերի ևս մեկ ուղղություն է հանդիսանում Արագածոտնի մարզի Օշական գյուղը:

ԳԱՌՆԻ
ԳԱՌՆԻ

Հայաստանի ամենահին ու յուրահատուկ տեսարժան վայրերից մեկն է մ.թ. I դարի Գառնիի հեթանոսական տաճարը,

ԳԵՂԱՐԴ
ԳԵՂԱՐԴ

Գեղարդը (Գեղարդավանք՝ «գեղարդի վանք») վանական համալիր է Հայաստանի Կոտայքի մարզում, որը գտնվում է Երևանից 40 կմ հեռավորության վրա` Գողթ գետի կիրճում:

ԳՈՇԱՎԱՆՔ
ԳՈՇԱՎԱՆՔ

Գոշավանքը (նոր Գետիկ) XII—XIII միջնադարյան հայկական վանական համալիր է, հիմնվել է 1188 թ.

ՏԱԹԵՎ
ՏԱԹԵՎ

Տաթևը հիմնադրվել է 895-906 թվականներին:

ՕՀԱՆԱՎԱՆՔ
ՕՀԱՆԱՎԱՆՔ

Օհանավանքը Հայաստանի Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի գլխավոր տեսարժան վայրն է: