whatsapp viber +37493 19 92 99, +37498 22 77 22

ԳԵՂԱՐԴ

ԳԵՂԱՐԴ

Գեղարդը (Գեղարդավանք՝ «գեղարդի վանք») վանական համալիր է Հայաստանի Կոտայքի մարզում, որը գտնվում է Երևանից 40 կմ հեռավորության վրա` Գողթ գետի կիրճում:

Այս ունիկալ ճարտարապետական տեսարժան վայրի անվանումը կապված է այն բանի հետ, որ այստեղ պահվել է քրիստոնեական աշխարհի մեծագույն սրբություններից մեկը` Լոնգինի նիզակը, որով նա խոցել է Հիսուս Քրիստոսի մարմինը Խաչի վրա: Հիմնավորված է, որ շատ այլ մասունքների թվում այն Հայաստան է բերել Թադեոս առաքյալը: Ներկայումս նիզակը ցուցադրվում է Սբ. Էջմիածնի թանգարանում: Դարերի ընթացքում այդ հանգամանքը դարձրել է վանքը ժողովրդականություն վայելող վայր հայերի ուխտագնացության համար: Անդրեյ ու Հովհաննես առաքյալների մասունքները նվիրաբերվել են XII դարում: Բարեպաշտ այցելուները հետագա դարերում վանքին նվիրաբերում էին հող, գումար, ձեռագրեր և այլն: Քարանձավաի խուցերից մեկում XIII դարում ապրում էր հայտնի հայ պատմագետ Մխիթար Այրիվանեցին: Բացի առասպելական նիզակից, Գեղարդում չի պահպանվել կիրառական արվեստի ոչ մի ստեղծագործություն:

Այս շինության յուրահատկությունը կայանում է նաև նրանում, որ դրա դահլիճները և վանքի հարկերը փորվել են բազալտե ժայռի ամբողջական կտորի մեջ: Վանքը հիմնվել է IV դարում սրբազան աղբյուրի տեղում: Ըստ ավանդության` այն հիմնել է Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Վանքը մեկ անգամ չէ, որ փլուզվել է արաբների բազմաթիվ արշավների ու երկրաշարժների արդյունքում, սակայն ամեն անգամ վերականգնվել է: Վանքի բոլոր եկեղեցիները ուխտագնացության օբյեկտ են ու Հայաստանի գլխավոր սրբություններից ու տեսարժան վայրերից մեկը: Գեղարդի վանքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Էքսկուրսիաները և տուրերը դեպի Գեղարդ առավել պահանջվածն են Հայաստանում տուրիստական շրջագայության ընթացքում:

որոնում

Տեսարժան վայրեր

ՕՇԱԿԱՆ
ՕՇԱԿԱՆ

Հայաստանի տարածքով տուրերի ևս մեկ ուղղություն է հանդիսանում Արագածոտնի մարզի Օշական գյուղը:

ԳԱՌՆԻ
ԳԱՌՆԻ

Հայաստանի ամենահին ու յուրահատուկ տեսարժան վայրերից մեկն է մ.թ. I դարի Գառնիի հեթանոսական տաճարը,

ԳԵՂԱՐԴ
ԳԵՂԱՐԴ

Գեղարդը (Գեղարդավանք՝ «գեղարդի վանք») վանական համալիր է Հայաստանի Կոտայքի մարզում, որը գտնվում է Երևանից 40 կմ հեռավորության վրա` Գողթ գետի կիրճում:

ԳՈՇԱՎԱՆՔ
ԳՈՇԱՎԱՆՔ

Գոշավանքը (նոր Գետիկ) XII—XIII միջնադարյան հայկական վանական համալիր է, հիմնվել է 1188 թ.

ՏԱԹԵՎ
ՏԱԹԵՎ

Տաթևը հիմնադրվել է 895-906 թվականներին:

ՕՀԱՆԱՎԱՆՔ
ՕՀԱՆԱՎԱՆՔ

Օհանավանքը Հայաստանի Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի գլխավոր տեսարժան վայրն է: