whatsapp viber +37493 19 92 99, +37498 22 77 22

ԵՐԵՎԱՆ

ԵՐԵՎԱՆ

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և երկրի ամենամեծ քաղաքը բնակչության քանակով:

Այն հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ դեռ Ուրարտական թագավորության ժամանակաշրջանում, և հանդիսանում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը. Երևանը 29 տարով մեծ է Հռոմից: Սա կոնտրաստների քաղաք է. այստեղ միահյուսվել են ճարտարապետության դասական և ժամանակակից ոճերը, քաղաքը հարուստ է տեսարժան վայրերով, բազմատեսակ մշակութային կենտրոններով`թանգարաններով, կինոթատրոններով, ցուցասրահներով և հանգստի վայրերով: Զուր չէ, որ վերջին տարիներին “վարդագույն քաղաքը” դարձել է գրավիչ հեռավոր և մոտ արտասահամանի զբոսաշրջիկների համար: Դժվար է գտնել ևս մի քաղաք, որտեղ կլինեն նույնքան պատմամշակութային հուշարձաններ և տեսարժան վայրեր:

Չի կարելի լինել Երևանում և չտեսնել Հանրապետության հրապարակն իր գունավոր/գույնզգույն “երգող” շատրվաններով ու խմելու ջրի ցայտաղբյուրներով, բազմաստիճան Կասկադը, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ, Պետական պատմության թանգարանը, որը բացվել է 1921 թվականին, Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնը, “Կովկասի գերուհի” պանդոկը և Էրեբունի պատմական համալիրը: Իսկ տուրի ընթացքում կոնյակի համտեսումով էքսկուրսիան 1887 թ հիմնադրված “Արարատ” Կոնյակի գործարան, չի թողնի անտարբեր և ոչ ոքի:

Հսկայական քանակությամբ ամեն տեսակի ռեստորաններն ու խորտկարանները նույնպես կզարմացնեն այցելուներին իրենց բազմազանությամբ` ավանդական հայկական խոհանոցից մինչև ճապոնական և չինական փոքրիկ ռեստորաններ: Հայաստանի մայրաքաղաքում շատ են անտիկվարային կրպակները՝ յուրահատուկ հուշանվերներով: Զբոսաշրջիկների շրջանում հատուկ համբավ ունի Վերնիսաժը, որտեղ կարելի է ձեռք բերել ձեռքի աշխատանքի իրեր, պատրաստված տեղի վարպետների կողմից, կամ այցելել իբրև ցուցահանդես ու հիանալ տեղի մթնոլորտով:

որոնում

Տեսարժան վայրեր

ՕՇԱԿԱՆ
ՕՇԱԿԱՆ

Հայաստանի տարածքով տուրերի ևս մեկ ուղղություն է հանդիսանում Արագածոտնի մարզի Օշական գյուղը:

ԳԱՌՆԻ
ԳԱՌՆԻ

Հայաստանի ամենահին ու յուրահատուկ տեսարժան վայրերից մեկն է մ.թ. I դարի Գառնիի հեթանոսական տաճարը,

ԳԵՂԱՐԴ
ԳԵՂԱՐԴ

Գեղարդը (Գեղարդավանք՝ «գեղարդի վանք») վանական համալիր է Հայաստանի Կոտայքի մարզում, որը գտնվում է Երևանից 40 կմ հեռավորության վրա` Գողթ գետի կիրճում:

ԳՈՇԱՎԱՆՔ
ԳՈՇԱՎԱՆՔ

Գոշավանքը (նոր Գետիկ) XII—XIII միջնադարյան հայկական վանական համալիր է, հիմնվել է 1188 թ.

ՏԱԹԵՎ
ՏԱԹԵՎ

Տաթևը հիմնադրվել է 895-906 թվականներին:

ՕՀԱՆԱՎԱՆՔ
ՕՀԱՆԱՎԱՆՔ

Օհանավանքը Հայաստանի Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի գլխավոր տեսարժան վայրն է: