whatsapp viber +37493 19 92 99, +37498 22 77 22

ՍԵՎԱՆ

ՍԵՎԱՆ

Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` Սևանալիճը, տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ է գրավում աշխարհի տարբեր երկրներից:

“Հայաստանի գոհար” Սևանը ամենամեծ քաղցրահամ լիճն է Կովկասում, այն գտնվում է մոտ 1900 մ բարձրության վրա, դրա խորությունը տեղ-տեղ հասնում է մինչև 100 մ-ի: Լիճն թափվում են 28 գետ և սկիզբ է առնում մեկ գետ` Հրազդանը: Ամռանը լճի ջուրը տաքանում է մինչև 24 աստիճան: Սևանում կա հանրահայտ դելիկատեսային իշխան: Իր գեղատեսիլ գեղեցկության և բարձր լեռնային օդով ստեղծվող հատուկ միկրոկլիմայի շնորհիվ Սևանն արդեն վաղուց դարձել է հանգստի և տուրիզմի կենտրոն Հայաստանում: Դրա ափերին կառուցված են հարմարավետ հյուրանոցներ, հանգստի գոտիներ, հարմարեցված, խնամված ու մաքուր լողափներ, որտեղ կարելի է ոչ միայն արևայրուք ստանալ, այլև լողափնյա վոլեյբոլ խաղալ: Ջրային տուրիզմի սիրահարները կարող են այստեղ զբաղվել սերֆինգով, քշել ջրային դահուկներ և կատամարան: Սևանի մոտերքում բոլորովին վերջերս բացվել է ճոպանուղի, որը թույլ է տալիս հիանալ հրաշալի կապույտ լճի վեհասքանչ համապատկերով: Սևանա լճի ափի բարձրունքի վրա տեղակայված է IX դարի սև տուֆից Սևանավանքը:

Տուրերը դեպի Սևան առավել պահանջարկ ունեցող ուղիներն են Հայաստան այցելող տուրիստների համար:

որոնում

Տեսարժան վայրեր

ՕՇԱԿԱՆ
ՕՇԱԿԱՆ

Հայաստանի տարածքով տուրերի ևս մեկ ուղղություն է հանդիսանում Արագածոտնի մարզի Օշական գյուղը:

ԳԱՌՆԻ
ԳԱՌՆԻ

Հայաստանի ամենահին ու յուրահատուկ տեսարժան վայրերից մեկն է մ.թ. I դարի Գառնիի հեթանոսական տաճարը,

ԳԵՂԱՐԴ
ԳԵՂԱՐԴ

Գեղարդը (Գեղարդավանք՝ «գեղարդի վանք») վանական համալիր է Հայաստանի Կոտայքի մարզում, որը գտնվում է Երևանից 40 կմ հեռավորության վրա` Գողթ գետի կիրճում:

ԳՈՇԱՎԱՆՔ
ԳՈՇԱՎԱՆՔ

Գոշավանքը (նոր Գետիկ) XII—XIII միջնադարյան հայկական վանական համալիր է, հիմնվել է 1188 թ.

ՏԱԹԵՎ
ՏԱԹԵՎ

Տաթևը հիմնադրվել է 895-906 թվականներին:

ՕՀԱՆԱՎԱՆՔ
ՕՀԱՆԱՎԱՆՔ

Օհանավանքը Հայաստանի Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի գլխավոր տեսարժան վայրն է: